22:03 , 14 փետրվար, 2013![]() |
| ՊՆ մամլո խոսնակ |
Կեսօրից հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին ապատեղեկատվություն տարածել, որը լայնորեն սկսեց շրջանառվել հայկական լրատվադաշտում: Ապատեղեկատվությունը վերաբերում է հայկական կողմի գործողություններին եւ կորուստներին: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը տառացիորեն կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին` ադրբեջանական լրատվամիջոցների պարզունակ ու կանխատեսելի այս գործելակերպը պարզապես սադրելու նպատակ ունի: Ուստի եվս մեկ անգամ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել` չտրվել այդ սադրանքներին: Ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ: