19:11 , 14 փետրվար, 2013
ՀԱԿ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:
Հետաքրքիր զուգադիպությամբ ՀԱԿ քաղխորհրդի նիստերին կա՛մ նախորդում, կա՛մ հաջորդում են ՀՀ որևէ դեսպանի հետ հանդիպումները: Շուտով կարելի է սպասել նաև Շվեդիայի դեսպանի մտքի գոհարները ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: