«Տոմս դեպի VEGAS». նոր ֆիլմ հայազգի Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ (VIDEO)


22:00 , 14 փետրվար, 2013

Ռուս-ամերիկյան համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերները հայեր են, իսկ գլխավոր դերում սիրված կատակերգու հայազգի Միխայիլ Գալուստյանն է: Արդյունքում` պատահական չէ, որ ֆիլմում տեղ են գտել հայկական հումորային դրվագներ:

Եվ այսպես` երիտասարդ զույգն անսպասելիորեն շահում է 5 միլիոն դոլար: Սակայն վիճակախաղի գումարը կարող են ստանալ միայն ազարտային խաղերի ու սանձարձակ զվարճանքների մայրաքաղաք Վեգասում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:
Հաջողակ զույգը մեկնում է արևմտյան կիսագունդ, չկասկածելով անգամ, որ իրենք ջեքփոթի միակ հավակնորդները չեն: Հայտնվելով Ամերիկայում, նրանք ընկնում են շատ վտանգավոր, բայց միևնույն ժամանակ չափազանց համակրելի հանցագործ Գարիկի (Միխայիլ Գալուստյան) ծուղակը: Վարդագույն կադիլակ, կատաղած Էլվիս, վեստերնյան հրաձգություն... խելահեղ մրցավազք` հաջողակ տոմսի համար