«Ֆեյսբուք» սինդրոմի մասին


18:41 , 14 փետրվար, 2013

Հայաստանում Ֆեյսբուքը մի փոքր այլ ուղղվածություն ունի.
Բացի ինքնաարտահայտման, հաղորդակցական միջոց լինելուց՝ այն նաև ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ամենատարածված միջոցներից ա: Շնորհիվ Ֆեյսբուքի վախկոտը դառնում ա խիզախ, անգրագետը՝ լուրջ վերլուծությունների «հեղինակ», ֆեյքը՝ Ամերիկայում ապրող խոշոր բիզնեսմեն… ու տենց…
Շատ մարդիկ, իրենց համարելով մտքի տիտան, այնինչ իրականում լինելով սովորական անհաջող՝ սկսում են ինչ-որ թեմաների շուրջ կարծիքներ հայտնել… անգամ՝ ռազմբորկաներ անել... «Ճիշտը մի հատ ա, ու էդ ճիշտը մերն ա, ախպեր» կարգախոսով ՖԵՅՍԲՈւՔՈւՄ առաջնորդվելով՝ ստեղծում են իրենց երազած հարց լուծող «տղու» կերպարը… Բայց իրականում էդ դուխով տղեն սկի... բայց ստեղ դառնում ա հարց լուծող… ուժեղ, անպարտելի ու խիզախ… Կռիվ ա անում՝ համ իմացածի համ չիմացածի համար… Իրեն թվում ա, թե շատ լուրջ ծառայություններ ա մատուցում ազգին ու հավերժ մնալու ա պատմության մեջ՝ որպես Հայաստանում քաղաքացիական հասարակության հիմնադիր ՊԱՊԱ:
Ադեկվատ մասան Ֆեյսբուքում գրում ա ու մեկնաբանում իր հետաքրքրությունների շրջանակում… նաև բողոքում ա, ընդդիմանում, բայց էդ բողոքելն ու ըմբոստանալը ինքնանպատակ չեն… Ըստ էության են՝ մտածված ու հաշվարկած…
Միանման տեսակետ ունեցողները (ռեալ կամ ֆեյք) խումբ են բացում ու լուրջ դեմքով ինչ-որ թեմաներ են քննարկում կամ քննարկման իմիտացիա են ստեղծում: Ու Աստված ոչ արասցե, եթե ինչ-որ մեկը իրենց կարծիքից տարբերվող կարծիք կամ այն արտահայտելու հանդգնություն է ունենում… Միանգամից խմբային հարձակում են գործում… ու որպես կանոն խումբ-անհատ վիրտուալ պատերազմը ավարտվում է այլախոհին բլոկի ենթարկելով…