Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ դատախազությունում ստացվել է 30 հաղորդում


18:31 , 14 փետրվար, 2013

Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ դատախազությունում ստացվել է 30 հաղորդում

2013թ. փետրվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փետրվարի 14-ի դրությամբ ստացվել է 30 հաղորդում:
Նշված 30 հաղորդումներից 18-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվական միջոցների մշտադիտարկման արդյունքում:
30 հաղորդումներից 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը, 4-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 21 հաղորդում քննարկման փուլում է: