18:06 , 14 փետրվար, 2013Այսօր ՌԴ ՆԳ նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Ռուսլան Լեբեդը, որը հայտնի է Ռուսլան Բորիսովսկի մականունով: Այս մասին այսօր հայտնել է «Росбалт»-ը:
Բորիսովսկին Ասլան Ուսոյանի հակառակորդ կլանի ներկայացուցիչներից է:
Ինչպես «Росбалт»-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, ձերբակալված Բորիսովսկու մոտ հայտնաբերվել է թմրանյութ ու կեղծ անձնագիր:
Նշենք, որ Բորիսովսկին վերջերս Դուբայում թագադրված 16 գողերից մեկն էր: