Իրական գողականն ու գեղցիականն ավելի նախընտրելի են, քան կեղծիքն ու սուտը


17:08 , 14 փետրվար, 2013

Հասարակական փոխհարաբերություններում շատ ավելի նախընտրելի են իրական գողականն ու գեղցիականը, որովհետև դու տեսնում ես դա ու մերժում կամ ընդունում ես այն՝ տարաբաժանվելով ըստ արժեքների, քան կեղծն ու սուտը, երբ խոսում ես քաղաքացուն «դուք»-ով դիմելու մասին, սակայն ինքդ դիմում ես «դու»-ով, և կամ դպրոցում քարոզարշավ ես կազմակերպում՝ անունը դնելով տպագրության 500-այակի տոնակատարություն, և հասարակության մեջ արդեն արմատավորված գողականին զուգահեռ հիմա էլ սերմանում ես համատարած խաբեություն/ինքնախաբեություն: Բոլոր նրանք, ովքեր համաձայն են ազգը դեգրադացնելու այդ գործընթացին, առաջարկում եմ կանգնել կուսակցական սպիտակ դրոշների ներքո և ձայն տալ կեղծ ու սուտ ապահով Հայաստանին. իմ ճանապարհն այլ է, իմ Հայաստանն այլ է: