Ուզում եմ` ՀԱԿ-ը գնա ՀՀԿ-ի մոտ ու ասի. «Տղերք, եկեք միանանք, տղերք, չի կարելի, եկեք միանանք ու ավելի հզորանանք»


16:55 , 14 փետրվար, 2013

Մեկ-մեկ ուզում եմ աստիճաններով բարձրանալ վերև, հորեղբորս ասեմ՝ արի վերջ տանք մեր խռովությանը, արի միանանք, արի մոռանանք հին եղածները, չէ՞ որ մենք որ միանանք, կլինեք հզոր, չէ՞ որ ավելի մեր արյան միասնությունից կրկին մեր նախկին հզորությունը հետ կգա: Չեմ համարձակվում, հորեղբորս հետ ստեղծված կոնֆլիկտը վաղուց է: Գուցե մի օր համարձակվեմ, իսկ երբ համարձակվեմ, հասատատ պապիկիս թողած սերունդները կրկին կհզորանան: 

Ուզում եմ իմ նման մի օր ՀԱԿ-ը գնա ՀՀԿ-ի մոտ, կամ հակառակը, գնան, կանգնեն՝ մեծերի մակարդակով ասեն. «Տղերք, եկեք միանանք, տղերք, չի կարելի, եկեք միանանք ու ավելի հզորանանք»: Նրանք էլ դեռ չեն համարձակվում: Ես նրանց չեմ մեղադրում, որովհետև Հայրենիքը սկսվում է իմ ընտանիքից, իմ ու իմ հորեղբորս կոնֆլիկտից: Գուցե երբ ես համարձակվեմ, մի օր նրանք էլ կհամարձակվեն:

Ամենակարևորը՝ միասնություն, գաղափարներ ու սեր: Դրանցից են առաջանում հզորները: Ես մի օր համարձակվելու եմ, ու երբ ես համարձակվեմ, մի օր էլ կհզորանա մեր ընտանիքը, իսկ երբ հզորանա մեր ընտանիքը, այդ ժամանակ էլ կհզորանա մեր ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ...