03:56 , 30 օգոստոս, 2016Opertiv.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռամզան Քադիրովը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Քադիրովի ինստագրամի էջին:
Երկուշաբթի Քադիրովը օպերատիվ շտաբի հետ քննարկել է երկրում արտակարգ դրության վերացման հարցերը: Արտակաարգ դրությունը պատճառները ուժեղ անձրևները, կարկուտն ու ամպրոպն են:
Ուժեղ անձրևների պատճառով Չեչնիայի 4 շրջանում տներ են փլուզվել
«Փոթորկի պատճառով Չեչնիայում տուժել է 370 տուն, այդ թվում բազմաբնակարան 27 շենք: Ողջ երկրում արտակագ դրություն է հայտարարված»,-ինստագրամի իր էջում գրել է Քադիրովը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ փոթորկի պատճառով Չեչնիայում 300 տուն է տուժել: