Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացրել է Րաֆֆի Հովհաննիսյա՞նը


15:57 , 14 փետրվար, 2013

Հենց նոր իմացա, որ Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Չէի էլ կասկածում: ճ
Բայց ի՜նչ տեխնոլոգիաներ խաղարկվեցին էս ընտրություններին. Դյուրենմատն ասում է` կյանքի իրական թատրոնը միշտ էլ գերազանցել է իմ բեմական թատրոնին:
Բա ինչ ես կարծում` Դյուր: Են: Մատ: Կամ եթե շատ ես ուզում` շա՛խ:
Այսպիսով, այն, որ այդ մահափորձն «իրականացրել» է Րաֆֆին, գալիս է ասելու.
ա) Հայաստանն իսկապես իրակացնում է փոխլրացման, եթե շատ եք ուզում` կոմպլեմենտար քաղաքականություն:
Ինչպես երևում է` մեր «մայր-Ռուսաստանը» ծանր է տարել իր հասցեին, թեկուզ Հայրիկյանի ասած` իմպերիալիստական եւ մահափորձ եզրույթները, հիմա էլ յուր որդանց շրթանց ասում է, որ մասոնական Յուրոփն է արել այդ գործը: Մահափորձի: Ուստի` «թեն փոինթս գոո՜ւ... գոո՛ւ թու Յուրո՜փ»:
Հիմա ուշաշդիր:
բ) Վերջին շրջանում լուրջ պոլեմիկա է սկսվել Սերժ-Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան տանդեմում, նրաց բակերում:
Իմ գնահատմամբ` խնդիրը կարծես թե առնչվում է երկրորդ տեղն զբաղեցնելիք թեկնածուի` առաջին տեղն զբաղեցնողին շնորհավորելու մշակույթին, որը Սերժ Սարգսյանը շատ է ցանկանում ներմուծել հայոց մեջ:
Հիմա. կամ բազար է գնում նաեւ այդ առնչությամբ, եւ նրբազգաց, էպոսի միջից աստրալներում ֆռֆռացող էպոսագետը իր սեղանից իշխանության սեղանին է հրամցնում սույն «համադամը»:
Կամ.
գ) Ավելին` էպոսագետն ասում է, որ սույն մասոնները ցանկում են նաեւ գործող նախագահին մեջտեղից հանել:
Հը. ինչ նշանային համակարգ է կիրառում նշանային համակարգերից հասկացող էպոսագետը:
Այ էստեղ, ժողովուրդ ջան, պետք է շատ ուշադիր լինել: 
Եւ ոչ թե մասոնության, այլ հենց Սեդրակյանի ու նրա ասածի նկատմամբ:
Ինչպես որ, իր օրերում ասել էի` լուրջ վերաբերվեք այս թեկնածուին, դուք ասում էիք` տո լա՜վ է:
Մնացյալը` հաջորդիվ:

Կից նյութը`այստեղ