01:29 , 30 օգոստոս, 2016
Տաշկենտում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, հայտնում է Fergananews գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով, Քարիմովը մահացել է 79 տարեկան հասակում: Նա զբաղեցնում էր Ուզբեկստանի նախագահի պաշտոնը 1991 թվականից:
Աղբյուրները հայտնել են, որ նախագահը մահացել է Տաշկենտի ժամանակով 16-ին (Երևանի ժամանակով 14։00):
Քարիմովի մահվան մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Օգոստոսի 29-ի ցերեկը նախագահի դուստր Լոլա Քարիմովա-Տիլյաևան Instagram-ում գրել էր, որ իր հայրը հոսպիտալիզացվել է: Նրա խոսքերով` Ուզբեկստանի նախագահի մոտ օգոստոսի 27-ին ախտորոշել են գլխուղեղի արյունազեղում: