Ծիծաղս գալիս է, երբ լսում եմ, որ հայկական ֆուտբոլը զարգացել է


15:51 , 14 փետրվար, 2013

Մեկ-մեկ որ լսում եմ, թե իբր հայկական ֆուտբոլը զարգացել ա, ծիծաղս գալիս ա: Դա նույնն ա, ոնց որ շենքը կառուցեն տանիքից, այլ ոչ թե հիմքից: Պարզ է դառնում, թե դա ինչ ամրություն կամ հաջողություն կունենա հետագայում: Նույն բանը տեղի է ունենում մեր հավաքականի հետ: Տանիքը հավաքականն է, իսկ հիմքը ակումբային ֆուտբոլն իր ենթակառուցվածքներով հանդերձ (ֆուտբոլային դպրոցներ և այլն): Պարոն ՀՖՖ նախագահը բազմիցս նշում է, որ մենք կենտրոնացած ենք հավաքականը զարգացնելու վրա ու միաժամանակ ասում է, որ պետք է ակումբային ֆուտբոլի մասին մոռանանք առաջիկա 15 տարիների ընթացքում: Սա ոչ այն ինչ է, քան աբսուրդ: Եթե ներքին առաջնությունում պայքար չկա, ապա ինչպե՞ս մենք կունենանք որակյալ կադրեր մեր հավաքկանների համար: Հիմա շատերը կասեն՝ այստեղ աչքի կընկնեն, հետո կգնան Եվրոպա: Այո՛, կգնան Եվրոպա, բայց շատ-շատ Դոնեցկի Մետալուրգի կարգի ակումբ, որին նույնիսկ եվրոպական մակարդակով միջակ չես համարի: Բայց միևնույն ժամանակ ախորժակներս մեծ է: Շատ ժամանակ նշում ենք, որ Հայաստանը կարող է դուրս գալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն: Ինչպե՞ս դուրս գանք, եթե 22 հոգանոց թիմում միայն 4 հոգի են ցուցադրում այն ֆուտբոլը, որն արժանի է բարձր գնահատականի, և այդ տղաներն են առաջ տանում մեր գլխավոր թիմը: Եվ ամենատխուրն այն է, որ այդ տղաները տեղի կադրեր չեն (Յուրա Մովսիսիյան, Մարկոս Պիզելի, Լևոն Հայրապետյան, Արազ Օզբիլիս): Իսկ եթե մի քանի տարի հետո սերնդափոխության կարիք լինի, ու դրսում տղաներ չունենանք, ովքե՞ր են փոխարինելու այս տղաներին` «Փյունիկի» «տաղանդաշատ» ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս մեր «ուժեղագույն» առաջնությունոում և որը իր հերթին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 53 երկրների մեջ գտնվում է 51-րդ տեղում.... Կարծում եմ՝ մենք դեռ շատ հեռու ենք այն բանից, որ ասենք՝ մեր ֆուտբոլը զարգացել է: