23:41 , 29 օգոստոս, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացել են վերացնել որոշ տարաձայնություններ Սիրիայի հարցով, սակայն լիակատար համաձայնություն երկու երկրի միջև այդ հարցով չկա: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Ժնևում կայացած քննարկումների ժամանակ որոշ տարաձայնություններ կրճատվել են, սակայն, ինչպես ասել է պետքարտուղար Քերին, դեռևս քննարկման ենթակա հարցեր կան: Ներկա պահին համաձայնություն ձեռք չի բերվել», - ասել է Կուկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ