«Coming Soon»...նոր ազատ տնտ. գոտին շուտով կբացվի


11:53 , 29 օգոստոս, 2016

Картинки по запросу coming soonՆպատակային հեռանկարներով ստեղծված ազատ տնտեսական գոտիները կարևոր նշանակություն ունեն ցանկացած պետության համար: Հայաստանում շուտով բացվելու է, նոր ԱՏԳ, որը փաստացի երրորդն է «Ալյանս»-ից և «Մերիդիան»-ից հետո:

Առաջինը արտադրում և արտահանում է նորարարական տեխնոլոգիաներ, իսկ երկրորդը իրենից ներկայացնում է արտադրաարդյունաբերական գոտի, որտեղ զբաղվում են
ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտների ուղղվածությամբ:

Երրորդ ԱՏԳ-ն,որը բացվելու է Սյունիքի մարզում՝ Իրանի սահմանի մոտ, կունենա արդյունաբերաարտադրական ուղղվածություն: Հնարավոր են նաև առևտրային և այլ ծառայություններ: Փաստացի այս կետի թիրախում են լինելու ներդրումները, նոր արադրությունը, արտահանումը և լոգիստիկան: Այստեղ հայ և օտարերկրացի գործարարները կարող են արտադրել և արահանել իրենց արտադրանքը նախկին ԱՊՀ երկրներ, ինչպես նաև Պարսից ծոցի և այլ ասիական և աֆրիկյան պետություններ:

Արդյունավետ տնտեսական քաղաքականության դեպքում այս գոտին կարող է նոր լիցքեր հաղորդել ներդրումային դաշտին