14:00 , 14 փետրվար, 2013
Բայց իրոք, մարդ ապշում ա, թե ինչ աստիճանի ստորաքարշ կարող են լինել մեր քաղաքական գործիչները, հատկապես ընդդիմադիր դաշտում։ Այս առումով ռեկորդների ռեկորդը Զուրաբյանի վերջին հարցազրույցն էր «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ նա մեղադրել էր Բագրատյանին ու հայտարարել, որ փոխանակ ինքնաբուխ առաջադրվելը, Բագրատյանը գոնե ձևի համար պետք է մասնակցեր ՀԱԿ քաղխորհրդի նիստերին ու փորձեր իր արգումենտացիայով կոտրել այնտեղի մթնոլորտը, եթե այն իրեն դուր չէր գալիս։
Բայց ինչպես արդարացիորեն նկատում է «Հրապարակ» թերթը, Բագրատյանը մասնակցել է քաղխորհրդի նիստին, ինչպես նաև տեղեկացրել էր ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանին, այնպես էլ հանրության լայն շերտերին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում ինքը կառաջադրի իր թեկնածությունը։ Ավելին, նա անգամ երկու անգամ հետաձգել էր իր կուսակցության համագումարը, որպեսզի վերջնականապես պարզ լինի Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը։
Իսկ Զուրաբյանի միակ փորացավը նրանում է, որ իր ամբիցիաներին ցավագին հարված է հասցվել, քանզի ինքն էր ուզում լինել ՀԱԿ-ի դրոշակակիրն ու թեկնածուն, պարզապես զարմանալին այն է, թե ինչպե՞ս կարող է նա հաշվի չառնել, որ 21-րդ դարում, երբ տեղեկատվությունն այդքան հասանելի է, չի կարելի այսքան մանր մախինացիաների վրա հույս դնել։ Ամոթը լավ բան է ի վերջո...
Կից նյութն`այստեղ