ՌԴ զինված ուժերում անցկացվող հանկարծակի լայնամասշտաբ ստուգումներն անհանգստացրել են Վրաստանին


10:20 , 29 օգոստոս, 2016

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ ՋանելիձենՕգոստոսի 25-ից Ռուսաստանի զինված ուժերի միանգամից մի քանի ռազմական շրջաններում մեկնարկած հանկարծակի ստուգումներն անհանգստացրել են Վրաստանին: Օգոստոսի 26-ին Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ «սկսված զորավարժություններն ընկալվում են որպես սպառնալիք և տարածաշրջանում անկայունության պատճառ»:

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն

«Մենք աշխատում ենք մեր գործընկերներին տեղեկացնելու ուղղությամբ, որպեսզի միասին մշակենք հնարավոր բոլոր սցենարները, ինչպես նաև միջազգային հանրությունը տեղեկացված լինի սպառնալիքի մասին»,— հայտարարել է արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, փոխանցում է վրաստանյան Interpressnews.ge լրատվական գործակալությունը:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։