12:59 , 14 փետրվար, 2013
Հայրիկյանը շարունակում է իր ախմախ հայտարարությունների էստաֆետը։ Հիմա էլ նա հայտարարել է, որ բացի Սերժ Սարգսյանից, մյուս բոլոր թեկնածուներին համարում է իր մահափորձի դաշնակիցներ, որովհետև նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի նպաստեն «հիմնական թեկնածուներից» մեկի, այսինքն՝ իր ընտրապայքարից դուրս մնալուն, որովհետև շարունակեցին իրենց քարոզարշավը անգամ մահափորձից հետո։
Չէ, ասենք պարզ ա, որ Հայրիկյանին էս սաղ ցիրկից հետո լուրջ երևի սկի տնեցիք չեն ընդունում, բայց, ասենք, ինչքա՞ն կարելի է կլոունադայով զբաղվել։ Այս մարդը հստակորեն չի հասկանում, որ կա մի հատ սահման, որից այն կողմ անցնել չի կարելի, անգամ եթե քեզ շատ պետք է, որ դու մնաս ուշադրության կենտրոնում։ Իհարկե, օրինակ այս հայտարարությամբ էլ Հայրիկյանը լուծեց ևս մեկ անգամ ուշադրությունն իր վրա սևեռելու հարցը, բայց մի՞թե նա չի հասկանում, որ ուշադրության սևեռմանը հետևում է գնահատական տալը, իսկ ի՞նչ գնահատականի է արժանի նա այս պահին...
Ո՞ւր ա թե էսքանը հասկանար... Սենց որ շարունակի, ապա չեմ զարմանա, որ վաղն էլ հայտարարի, որ «հիմանական թեկնածուին» ընտրապայքարից դուրս մղելու նպատակով որոշ այլմոլորակայիններ սեռական բնույթի ոտնձգություններ են իրականացրել:
Կից նյութն`այստեղ