10 բան, որոնք անում են բոլոր սիրող զույգերը


19:33 , 27 օգոստոս, 2016

Ladynews.am-ը գրում է.

Որքան լավ է, երբ կյանքում կա մեկը, ում կարելի է անվանել սիրելի: Նրա հետ ամեն սովորական զբաղմունք հաճույք է պարգևում: Ահա 10 բան, որ սիրող մարդիկ պարտադիր անում են միասին:

Նայում եք նույն ֆիլմը իրարից հեռու

Երբ ձեզանից մեկը սկսում է նայել ինչ-որ սերիալ, մյուսը վաղ թե ուշ միանում է: Լինում է, որ ինչ-որ պատճառով միասին չեք, սակայն կարող եք նայել միաժամանակ ինչ-որ ֆիլմ, իսկ հետո քննարկել այն միասին: Այդպիսի բաները մտերմացնում են:

Կիսում եք անկաղնու կողմերը

Ո՞ր զույգը այդպես չի անում: Ամեն մեկը իրեն հարմար կողմն է ընտրում:

Քնում եք գրկախառնված

Ամենահուզիչ պահը, որն այդքան հաճախ են ցույց տալիս կինոներում: Սակայն պետք է անկեղծ լինել և խոստովանել, որ անհնար է այդպես քնել ամբողջ գիշեր: Գալիս է պահ, երբ նա վերցնում է ձեռքը ձեր վրայից և դուք միաժամանակ մեջքով եք շրջվում իրար: Սակայն դուք ժամանակ առ ժամանակ ձեր ոտքը դնում եք նրա վրա, այդ կերպ ցույց տալով, որ սիրում եք նրան:

600x580

Ընտրում եք վայր որտեղ կարելի է ուտել

Երբ տղամարդիկ հարցնում են կանանց որտեղ և ինչ են նրանք ցանկանում ուտել, կանայք կարող են այլևս չպատասխանել. «Ինձ մեկ է, ամեն տեղ ընդունելի է», քանի որ տղամարդիկ գիտեն, որ դա սուտ է: Ձեր ասպետը 70%-ով կռահում է, թե դուք ինչ կնախընտրեք: Ուղղակի որպես հարգանք ձեր նախասիրությունների վերջնական որոշում չի կայացնում: Երբ նա ձեզ հարցնում է, ուղղակի ցանկանում է ստուգել ձեր արձագանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ