Մենք ունենք մեր սիրո տոնը`Սուրբ Սարգիսը


12:31 , 14 փետրվար, 2013

Հարգելի հայեր, Սբ. Վալենտինի օրը նշում են կաթոլիկ քրիստոնյաները: Մեր սիրո և սիրահարների տոնը համարվում է սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնը: Այս վալենտինամանյան այլ բան չի կարելի անվանել, քան օտարամոլություն: 
Հիմա հարց, ինչո՞ւ կաթոլիկները չեն նշում Սբ. Սարգսի տոնը... Քանի որ մենք` հայերս, լա՞վ չենք նշում, թե՞ չենք տարածում այն որպես քրիստոնեական տոնակատարություն: 
Մենք հայ ենք, մենք ունենք մեր տոները, մենք մեր տոներին պետք է լուրջ վերաբերվենք, այլ ոչ օտարամոլությամբ դուրս մղենք այն, ինչը մերն է: 
Բոլոր սիրահարներին շնորհավորում եմ ոչ թե նրա համար, որ այսօր Վալենտինի օրն է, այլ նրա համար, որ ամեն օրը սիրահարների համար իմաստալից է, ու իմաստնություն է բերում, ուստի այդ տրամաբանությամբ կարելի է ամեն օր շնորհավորել բոլոր սիրահարներին: Իսկ ինչ վերաբերում է Վալենտինի օրվան, որպես քրիստոնյաներ, շնորհավորում եմ բոլոր կաթոլիկներին: Մենք ունենք մերը` Սուրբ Սարգիս: Այսքան ժամանակ ոչ մի կաթոլիկ եղեղեցու հետևորդ չի շնորհավորել ու իր առօրյան չի հարստացրել Առաքելական եկեղեցու տոներով: Երևի այստեղ մենք` հայերս, անելիք ունենք: