Րաֆֆին պանիխիդայի է գնում, Սերժ Սարգսյանը` հարսանիքների


12:19 , 14 փետրվար, 2013

Ինչ ասես՝ արդեն չտեսանք էս քարոզարշավում. Րաֆֆին պանիխիդաների ա գնում մասնակցում, Սերժն էլ, պարզվում է, գրպանը ադամանդով մատանի է պահում, որ հանկարծ ինչ-որ հարսանիք պատահի, նորապսակներին նվեր անի...
Ասում ա՝ օրերս Նորք-Մարաշում հարսանիք ա եղել, մեկ էլ անսպասելի Սերժն ա էկել ու նորապսակներին թանկարժեք մատանի ա նվիրել, իսկ հարսնաքավորները, հարսուփեսին թողած, իրար կոտորելով գնացել են, մատանին նայել։
Ասում եմ՝ սենց որ գնան, թեկնածուներից մեկն էլ խաշ ա դնելու՝ որպես քարոզչական նոր տեխնոլոգիա։

Կից նյութն` այստեղ