Սիրո 365 օրը


11:51 , 14 փետրվար, 2013

«Երբ սիրում ես, այնքան հարստություն, նրբություն ու քնքշություն ես քո մեջ հայտնաբերում, նույնիսկ չես կարողանում հավատալ, որ կարող ես այդպես սիրել» Ա. Չեխով 
Ե՞րբ ենք կարողանալու հասկանալ, որ մեր բոլոր խնդիրների իրական պատճառը սիրո պակասն է, մենք մեզ շրջապատում ենք բացասական մտքերով, լցնում մեր հոգին ատելությամբ ու նմանը նմանին ձգելու սկզբունքով այդ ամենը լցվում է մեր կյանք, ու հետո բողոքում ենք, թե ինչու է մեր կյանքը ատելությամբ ու չարությամբ լցված... Իհարկե, չունենք այն ամենը, ինչ սիրում ենք, բայց պետք է սիրել այն ամենը, ինչ ունեք... Սիրեք, մնացած ամեն ինչը ինքն իրեն կստացվի... Սիրեք ձեր կյանքի ամեն ակնթարթը, տեսեք դրանում թաքնված ակնհայտ գեղեցկությունը, քանզի ակնթարթերից է ձևավորվում մեր ամբողջ կյանքը...