11:45 , 26 օգոստոս, 2016Exclusive
Երկրորդ երեխայի ծննդից հետո Սիրուշոն կրկին վերադարձել է աշխատանքի: Երգչուհին այս փուլում բուռն գործունեություն է ծավալում: Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանն էլ նշել է, որ առաջիկայում երգչուհին իր երկրպագուների համար բազում անակնկալներ ունի:

BlogNews-ին հայտնի է դարձել, որ Սիրուշոյի անակնկալներից մեկը լինելու է տեսահոլովակի տեսքով, որը երգչուհին նկարահանել է հուլիսի վերջին: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում:
Սիրուշոն պատրաստվում է նաև նոր ալբոշմ թողարկել, որը կոչվելու է «Արմատ»:




