Թրաֆիքինգ` օրինաչափ կարգով


00:35 , 14 փետրվար, 2013

Կարդալ միայն 18 և բարձր

Մի տեսակ դառնություն եմ զգում ներկայումս, երբ կողքից եմ նայում մեր իրականությանը ու հասկանում, թե ուր են տանում ուղիները...............տանում են հեռու ու այնտեղ թաղում շատերին.................. Դառը չի բնավ մեր ներկան, այլ, ըստ իս, արժանավայել ստվար հասարակական զանգվածների մտածելակերպին, երբ ամեն ինչի հիմքն ու հենքը դարձել է փող կոչվածը ու մարդկանց ստիպել դառնալ իր հնազանդ գերին.......... Սրա գերագույն դրսևորման ձևը դարձան հաշվարկով ամուսնությունները, որոնք վերջնականապես օտարեցին մարդկանց միմյանցից, դարձրին ուղղակի բութ գործիք, առերես երջանիկ, իսկ ներսից՝ տառապյալ........... Մարդիկ շատ շուտ հասկացան իրենց ուղեղիկներով, որ կարելի է չաշխատել, բայց դրա փոխարեն մի լավ տեղ հարս գնալ կամ փեսա կարգվել............. Վախեցան. մտան փակուղի ու տանուլ տվեցին ամենը, ինչ դրված էր կոնին, որը հենց կոչվում է կյանք........... Այս արատը դարձավ հայ հասարակության ինքնաոչնչացման հիմնական ուղին, որին գումարվեցին բազմաթիվ կուսակցությունները, օտարերկրյա հովանու ներքո գործող կազմակերպությունները ու աղանդավորական շարժումնեը.... բայց սրանց մասին հետագայում............... Հիմա գանք բուն թեմային.............. Մարդիկ հաշվարկով ամուսնանում են, ընտանիք կազմում, իսկ հետո վճարողը պատվիրում իր գույքից` ամուսնուց, երեխա նվիրել իրեն, արդյունքը լինում է հետևյալը.... Լույս աշխարհ է գալիս մի մանկիկ, որն ունի խեղված մի ճակատագիր, որը տարիներ հետո կիմանա եղելությունը ու կատի կյանքը, կդառնա հասարակության դեմ գործող մի մարդ, իսկ եթե չհասկանա երևույթը, կշարունակի իր ծնողների ճանապարհով ու իրենից կվերարտադրվի նույն պատմությունը, ու այսպես շարունակ....... Այսինքն՝ մարդկանց մեծ մասը դարձել է գումար կոչվածի ֆիզիկական վերարտադրող, զուտ գործիք, գերի թղթերի մի կեղծ կույտի, որը շունչ կտա իր գործին լուրջ սրճարաններում, կեղծ խրախճանքներում, հանրահայտ մարդկանց միջավայրում............սակայն այսքանում կա մի հատ շատ մեծ բայց ևս.... Չէ՞ որ ամեն մարդ ի վերջո իր ներքնաշխարում իրեն տալիս է բազմաթիվ հարցեր ու հասկանում է, թե ով է ինքը իրականում, ինչ գին ունի, ինչի համար է անում այս ամենը............ Իսկ ամենասարսափելին պահել էի վերջում...... Ինձ կներեք, իհարկե, չուզեցի ամենը հարամել հենց սկզբից.... Դոզան պիտի քիչ-քիչ ներարկես, որ պերեդոզա չլինի......... Ինչևէ...... Առաջ գնանք մի քայլ ևս և թեման ավարտեմ ........................... Սա օրինաչափ թրաֆիքինգ է` օրինական ու կամովի ճանապարհով, իսկ սրա վատագույն տարբերակը նա է, երբ մարդ, մոլորության մեջ գտնվելով իր բարին կամեցողների կողմից, որպես գույք վաճառվում է դիմացինին` ինչ է թե պահպանեն իրենց հարստությունը ու բազմապատկեն..................... Այ սա տարերքն է շատերի......... Փող, լիքը փող, շքեղ մեքենաներ, ռեստորաններ, առանձնատներ, հագուստներ, ոսկեղեն, ուտեստներ ու էլի լիքը բաներ............... Ամուսնանում են ու սեր ակնկալում... Բնականաբար զուր են ակնկալում, քանզի վճարողը միշտ էլ օգտագործում է, իսկ հետո սկսվում են անհամար դավաճանությունները վճարողի կողմից, տուժողը հոգեբանորեն չի դիմանում ու սկսում է դավաճանությունների իր մեծ ընտրանին....... Արդյունքում ստացվում է մի շքեղ կոնտրաստ կեղտի մեջ լողացող....... Դու քեզ համար, ես ինձ համար, երեխան էլ իր համար........... Շատ ուժեղ ու ամուր ընտանիքներ ունենք այսօր.............. Հայրը ում հետ ասես, մայրը ում տակ ասես, երեխան թմրանյութերով, սթրեսներով ու իր խենթ ընկերներով, որոնք նույնի շարունակությունն են..............