Նյարդայնացնող սև կետիկների վերջը եկել է


00:04 , 14 փետրվար, 2013

Նյարդայնացնող սև կետիկների վերջը եկել է

Քթի, կզակի, ճակատի և դեմքի այլ հատվածներում առկա սև, տհաճ կետիկների դեմ պայքարելու արդյունավետ ու պարզ միջոց է հայտնաբերվել: Անհրաժեշտ է օճառային փրփուրի մեջ խառնել մեկ ճաշի գդալ մանր կերակրի աղ, այնուհետև` նույն չափի սոդա: Ստացված խառնուրդը բամբակի միջոցով քսել դեմքի պրոբլեմատիկ հատվածին, պահել 5 րոպե: Թեթևակի ծակոցները և այրոցները կվկայեն, որ սոդան ազդում է ծակոտիների վրա:

Այս դիմակը հիանալի արդյունք է տալիս, ծակոտիները խորապես մաքրվում են, սև կետիկների քանակությունը անհամեմատ նվազում է:

Միջոցը հակացուցված է, եթե դեմքի վրա կան բորբոքային պրոցեսներ և պզուկներ:

Աղբյուրը՝ Mamul.am