Երբ դատավորը հայ ժողովրդին ցույց է տալիս «զինված գործողությունը որպես ուղիղ ճանապարհ» մեթոդը...


12:30 , 25 օգոստոս, 2016
Image result for անդրիաս ղուկասյանԵրբ դատավորը 25 օրյա հացադուլի մեջ գտնվող Անդրեասին հարցնում է <<Արդյոք դուք ազատության մեջ գտնվելով կշարունակեք Ձեր քաղաքական գործունեությունը>> և ստանալով դրական պատասխան մերժում է նրան ազատ արձակելու միջնորդությունը նա հայ ժողովրդին ցույց է տալիս <<Զինված գործողությունը որպես ուղիղ ճանապարհ>> մեթոդը:<<Սասնա Ծռերի>> գործողության ավելի մեծ փաստարկ և արդարացում էս պահին դժվար է գտնել:Ի դեպ հայ հանրության նորահայտ Մահաթմա Գանդիներից, քաղաքական մտքի տիտաններից և պետականության կերտման ռահվիրաներից դեռ ձենուծպտուն չկա ու դրա համար իրենք թերևս ունեն իրենց <<կռուտիտը>> ՝ <<Հայաստանում դատարանները անկախ են , արդար և ազատ և դատարանի վրա ճնշում գործադրելը կխարխլի հայոց պետականության հիմքերը>>: