Ի՞նչ էին անում կոնյակագործները գործադիրում


12:00 , 25 օգոստոս, 2016

Image result for կոնյակՈրքան էլ որ կարող է զարմալանի թվալ, սակայն գյուղատնտեսության խնդիրներից մեկն է հանդիսանում առատ բերքը: Երբեմն գյուղացին ստանում է սպասվածից ավել բերք և փաստացի կանգնում մթերման ծավալների և վաճառքի սահմանափակման առաջ:

Խնդրի բացառման նպատակով պետությունը մթերումից ամիսներ առաջ քննարկում է տարբեր գործարարների հետ հնարավոր առատ բերքի ամբողջական մթերման հարցը:

Օրերս գործադիր մարմնում կայացավ հերթական խորհրդակցությունը, որին ներկա էին նաև կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ:

Օրակարգում ոչ միայն խաղողի մթերման գործընթացն էր, այլ նաև տնտեսվարողների մի շարք այլ խնդիրներ: Դրանք վերաբերում էին թե տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, թե արտահանման խնդիրներին և թե հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը:

Գործադիր մարմնի ղեկավարը հորդորեց գործարարներին անհարմարություն չպատճառել գյուղացիներին և խաղողի մթերումը կազմակերպել առավելագույն քանակով: Պետությունը իր հերթին նույնպես պատրաստակամ է աջակցելու: