21:27 , 13 փետրվար, 2013
Խորվաթիայում սիրահարվածների տոնի նախօրեին ամենատարածված նվերն է ճանաչվել տղամարդկանց սեռական օրգանի համար նախատեսված «թաթմանը». հայտնում է «euromag» ամսաթերթը:
Բանն այն է, որ ընդամենը 100 տարի առաջ այդ հատուկ թաթմանը Խորվաթիայում հագուստի պարտադիր պարագա էր համարվում, որտեղ այն կրում էին տղամարդիկ` ցրտից պաշտպանելու տղամարդու «արժանապատվությունը»:
Այս արտասովոր աքսեսուարի գինն այսօր խանութներում մոտ 7 դոլար է կազմում:
Առևտրի կենտրոնները նշում են, որ պատվերները շատ են՝ հատկապես արտասահմանյան երկրներից, որոնց շարքում առաջին տեղն է զբաղեցնում Իտալիան: