Այսօր նշանադրվող Լանան՝ սիրելիի հետ հարաբերությունների և երջանկության մասին :)


19:42 , 13 փետրվար, 2013

Լանա Խաչատրյանն այսօր նշանադրվում է սիրելիի՝ Տիգրանի հետ :)

 

Լանան նշեց, որ ամուսնության մասին առայժմ հստակ ոչինչ ասել չի կարող, դրա ժամանակն էլ կգա այնպես, ինչպես նշանադրությանը: «Ես միշտ շատ կարևորել եմ այն, որ մարդիկ իրար հասկանում են: Պաշտոնական բաները գնահատում եմ, սակայն դա չի, որ մարդկանց ավելի է ջերմացնում կամ հստակեցնում հարաբերությունները»:

Տեառնընդառաջի օրը նշանադրվելու որոշումը Տիգրանինն է եղել, ինչը Լանան սիրով ընդունել է և, ինչպես ինքը նշեց, շատ ուրախ է, որ սիրելին փորձել է օրվա խորհուրդը միացնել իրենց տոնին: Զույգի նշանադրությունը կայանալու է նեղ ընտանեկան շրջանակներում: «Իմ և ընկերոջս որոշմամբ լինելու են բացառապես իմ և Տիգրանի ընտանիքի անդամները,- ասաց Լանան և հավելեց, որ գուցե օրն ընկերների հետ էլ նշեն,- կոնկրետ ոչինչ չենք որոշել: Ընկերների հետ առիթներ կլինեն նշելու, իրենք միշտ մեր կողքին են»:

 

Նշանադրվելու որոշում զույգը մեկ-երկու շաբաթ առաջ է կայացրել

Մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրանը չի սիրում հանրայնացնել անձնական հարաբերությունները, իսկ որպես երգչուհի՝ սիրելիի առաջ սահմանափակումներ չի դնում, քանի որ Լանան որոշակի սահմանափակումներ ինքն է իր համար սահմանել:

Նշենք, որ Տիգրանը Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի հարսանիքի խաչեղբայրն է եղել, սակայն այդ ընտանիքի հետ կապի մասին Լանան շատ չխոսեց՝ նշելով, որ դա վերաբերում է իր ընկերոջն ու նրա ընկերներին:

Շարունակությունն` այստեղ

Տիգրանը (Լևոն Քոչարյանի ձախ կողմում կանգնածն է) Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի հարսանիքի խաչեղբայրն էր