Գերմանիան ու քաղաքականությունը


15:57 , 22 մարտ, 2012

Էս շաբաթ Գերմանիայի մշակույթ ենք անցնում: Էսօրվա վեց ժամը նվիրված էր պատմությանն ու քաղաքականությանը: Ուրեմն պարզեցինք, որ նախկին նախագահի անվան շուրջ լիքը շուխուռներ են էղել, որ կոռումպացված ա, էս կողմ-էն կողմ, դրա համար ստիպված հրաժարական ա տվել: Պատկերացնու՞մ եք: 

Հետո էլ դասախոսը մի կայք ցույց տվեց, որը մտնում ես, մի քանի հարցի պատասխանում, ըստ այդմ իմանում, թե որ կուսակցության գաղափարներն են քեզ հարազատ: Ու էդպես կողմնորոշվում ես` ում ընտրես:

Դե հիմա էս ամեն ինչը Հայաստանում պատկերացրեք: Ձեր ծիծաղն էլ էկա՞վ: