Մայրական մահացության մակարդակը ՀՀ-ում 3 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից


18:32 , 23 օգոստոս, 2016

Մայրական մահացության մակարդակը ՀՀ-ում 3 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներիցPanARMENIAN.Net-ը գրում է.

Մայրական մահացությանմակարդակը ՀՀ-ում 3 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«2014-ին այդ ցուցանիշը Հայաստանում եղել է 18,5 պրոմիլե, 2015-ին` 12: Չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, այդ ցուցանիշը 2 անգամ բարձր է, քանԵվրամիության երկրներում»,-ասել է Խաչատրյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Ըստ նրա, Հայաստանում նախատեսվում է լայնածավալ սքրինինգային ծրագիր իրականացնել 12-15 տարեկան աղջիկների շրջանում: «Այդպիսի միջոցառումները լուրջ նյութական ներդրումներ են պահանջում, մասնավորապես, վերարտադրողական առողջության պահպանման տարբեր ծրագրերի համար նախատեսվում է 12 մլրդ դրամ»,-ասել է Խաչատրյանը:

«Մանկական մահացությունը Հայաստանում 2014-ին և 2015-ին կազմել է 7,8 պրոմիլե: Մոր կամ մանկան մահվան յուրաքանչյուր դեպք առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է հայտնվում և ուսումնասիրվում է հատուկ հանձնաժողովի կողմից»,-ասել է նախարարը:

Վերջին ամիսներին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գրանցվել է հետծննդյան շրջանում գտնվող կանանց մահացության մի քանի դեպք: