18:24 , 13 փետրվար, 2013![]() |
| ՀՀ կրթության և գիտության նախարար |
1. Մի խումբ «քաղ. ակտիվիստներ», խախտելով ՀՀ օրենքները, քաղաքական գործունեություն և քարոզչություն են իրակացրել ՀՀ որոշ բուհերում: Ակցիայի մասնակիցների ճնշող մեծամասնությունը, մեղմ ասած, ուսանողական տարիքի չէին:
Ուսանողները լավագույն դեպքում ժպիտներով են դիմավորել օրինախախտներին: Թորշոմած քաղաքական պատյանները «նոր արյամբ» լցնելու փորձը ձախողվեց:
Սպասենք նոր գրանտների: Գերատեսչական արձագանք այս փուլում չի նախատեսվում, որպեսզի չավելացնենք սպասվող գրանտների դրամագլուխը:
2. Վարդենիսում գյուղացիներից մեկը ՀՀ նախագահին ուղղված խոսքում ադրբեջաներեն արտահայտություններ է արել: ՀՀ նախագահին թարգմանություն չպահանջվեց:
Շատ ուրախ եմ, որ մեր նախագահը գիտի հակառակորդի լեզուն: Ադրբեջանաֆոբիայի դրսևորումները հասկանալի պատճառներով անթույլատրելի են: Իսկ շահարկումները` զավեշտալի: Չշփոթենք ժողովրդին Իլհամ Ալիևի և իր «արքունիքի» հետ: Ի դեպ, անցյալ տարի լույս տեսավ ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքը Հայաստանում:
3. Փորձում են շրջանառել ԲՀԿ-ի` հետընտրական կոալիցիա մտնելու խոսակցությունները:
Բացառիկ դեպք է, երբ համաձայն եմ Նաիրա Զոհրաբյանի հետ` չեմ տեսնում նման զարգացումների համար ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական պարտավորություններ:
4. Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին:
Իրականում Րաֆֆին ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված 7 թեկնածուներից մեկն է: Երկկողմանի ձևաչափի մասին խոսք լինել չի կարող, իսկ 7 հոգով էլ դժվար բանավեճ ստացվի :)
Ուստի Րաֆֆուն մնում է Սերժ Սարգսյանի կարոտն առնել՝ պոկելով վերջինիս պաստառները:)