Խոշոր եղջերավորները աճել են 3.6 տոկոսով


14:00 , 23 օգոստոս, 2016

Խոշոր եղջերավորները աճել են 3.6 տոկոսով

Գյուղատնտեսությունը ՀՀ-ի տնտեսության առաջատար և զարգացող ոլորտներց մեկն է: Այստեղ բացի հարկային արտոնություններից առկա են նաև պետական և միջազգային մի շարք աջակցություններ, որոնք իրականացվում են տարբեր ծրագրերի տեսքով:

Հատկանշական է, որ տվյալ ոլորտում աճելու մեծ պոտենցիալ ունի անասնապահությունը, որտեղ միայն կենդանիների գլխաքանակն ավելացել է 3.6 տոկոսով, մանր եղջերավորներինը և խոզերինը համապատասխանաբար 4.2 և 19 տոկոսով:
Դրան նպաստող գլխավոր գործոններից մեկը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրն է, որին մասնակցում են շուրջ 39 համայնքներ:

Սպասվում է, որ գալիք չորս տարիներին ծրագրին կներգրավեն նոր համայնքներ: Ծրագրի շրջանակներում
ջրարբիացվել են հեռագնա լեռնային արոտավայրերը, ինչի շնորհիվ էականորեն ավելացել են անասնապահության ճյուղում զբաղված գյուղացիական տնտեսությունների եկամուտները: