Բրիտանացիներն սկսել են հաճախ դիմել ԵՄ այլ երկրների քաղաքացիություն ստանալու համար


22:44 , 22 օգոստոս, 2016

Belgium EU BritainAraratnews.am-ը գրում է.

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո հետզհետե աճում է Եվրամիության այլ երկրների քաղաքացիության համար դիմողների թիվը, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալությունը կապվել է Լոնդոնում ԵՄ 16 երկրների դեսպանատների հետ, եւ այնտեղ բոլորը նշել են, որ անձնագիր եւ վիզա ստանալ ցանկացողների թիվը ամռանն աճել է:

Հաղորդվում է, որ այդ պահանջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ բրիտանացիներն ուզում են նախկինի պես աշխատել եւ ճամփորդել ԵՄ-ում:

Ամենամեծ պահանջարկը գրանցվել է հունիսի 23-ին՝ հանրաքվեի արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո: