Ստացվում է` մեր իսկ երկրում ինչ-որ օտար միջոցներով ֆինանսավորվում է ապօրինությունը


17:04 , 13 փետրվար, 2013

Ես էս վիդեոյի մեջ միանգամից երկու խոր ու արատավոր երևույթ նկատեցի։ Առաջինն իհարկե ուսանողների ռեակցիան էր, ավելի շուտ ո՞ւր էր ընդեղ ուսանող՝ համալսարան հաճախողներ էին, իսկ տեսախցիկների ներկայությունը նրանց մոտ մոտավորապես նույն ռեակցիան առաջացրեց, ինչ որ, ասենք, աֆրիկյան մասսայի ցեղի ներկայացուցիչների մոտ կառաջացներ կամ ասենք Բանգլադեշի Իսլամական Հանրապետության ինչ-որ մի խուլ աուլում... Ամեն դեպքում, ես բացի վուլգար ու «ապե՜, հորը՜ս արև»-ով ձայներից ու բացականչություններից ոչ մի այլ բան չտեսա, որ կարելի կլիներ որակել որպես առաջադեմ։
Մյուս կողմից ակցիայի մասնակիցներն էին, ովքեր ինչ-որ տրաֆարետներով, ֆլաններով-ֆստաններով եկել էին ու դե-ֆակտո նախընտրական քարոզչություն էին անում կրթական հաստատությունների մոտ, որովհետև երբ դու քլնգում ես գործող իշխանությունները հրապարակավ, ապա դա ևս կարող է որակվել որպես քարոզչություն՝ հօգուտ այլ ուժերի, սակայն սա էլ չէ հարցը։ Վստահաբար, հերթական գրանտային ծրագիր էր ու հերթական փաստը, որ իրոք պետք է նայել մեր երկրի օրենսդրությունը՝ օտարերկյա ֆինանսավորում ունեցող կազմակերպությունների մասով, թե չէ ստացվում է, որ մեր իսկ երկրում ինչ-որ օտար միջոցներով ֆինանսավորվում է ապօրինությունը։

Հ.Գ. Էն որ ԵՊՀ-ից մեկն ասում ա, որ չի կարելի սենց բաներ անել, որովհետև դա քաղաքականացնում է ուսանողությունը, էդ տղեն մոռացե՞լ էր, որ երբ, ասենք, հանրապետականի համար ա պետք ինչ-որ մասսովկա ապահովել, ոչ ոք էլ չի հիշում, որ պետք չի ուսանողությանը քաղաքականացնել։