Կյանքը քանի գնում, հետաքրքիր է դառնում. ցուցարարներն ու ոստիկանները միմյանց Սահմանադրություն են նվիրել


16:42 , 13 փետրվար, 2013

Կյանքը քանի գնում, ավելի հետաքրքիր է դառնում: Անգամ ոստիկաններն են սկսել տարաբնույթ ակցիայի մասնակիցներին հումորով վերաբերվել: Էսօր հաստատ «զինված» էին եկել: Ցուցարարները Սահմանադրություն նվիրեցին ոստիկաններին, սրանք էլ իրանց հերթին Սահմանադրության ավելի ամբողջական (մեկնաբանություններով և բացատրություններով) գիրք նվիրեցին երիտասարդներին))): Աչքիս, մարդիկ մոռացել են, որ գիրք նվիրելու օրը ամսի 19-ին է լինելու: Սենց եթե շարունակվեց, ապագայի ակցիաները կարող են թանկ նստել թե՛ ոստիկանների և թե՛ ցուցարարների համար: Հո ամեն անգամ իրար գիրք չե՞ն նվիրելու: Նոր մտքերի կարիք կառաջանա հաստատ)))))))):

Կից նյութը` այստեղ