16:34 , 13 փետրվար, 2013
Արման Մելիքյանն այսօր հայտարարեց, որ չի ճանաչելու ընտրությունների արդյունքները, եթե անգամ ինքը ընտրվի... Այսինքն՝ արդեն կարելի է փաստել՝ իշխանությունների կանխատեսումները, թե այս ընտրություններն աննախադեպ են լինելու Հայաստանի պատմության մեջ, արդեն գերազանցվել են՝ նման նախադեպ չի եղել ողջ աշխարհում... Իսկ ընտրություններին դեռ մի քանի օր կա եւ կարելի է կանխատեսել, որ սա դեռ աբսուրդներով հարուստ այս իրոք աննախադեպ ընտրությունների վերջին աբսուրդը չէ...