Ոսպով լցոնած սունկ (պասային ուտեստ)


15:41 , 13 փետրվար, 2013

Այսօր ևս LN-ի ճաշացանկում պասային ուտեստ է: Այն շատ համեղ է և պատրաստվում է առանց մեծ ջանքերի:

Անհրաժեշտ է`

մեծ գլխիկներով շամպինիոններ 15 հատ,

ոսպ 150 գ,

պեստո սոուս 4 ճ. գդալ,

սոխ 2 գլուխ,

սխտոր 3 պճեղ,

կանաչ սոխ և մաղադանոս,

աղ, սև պղպեղ,

բուսական յուղ:

Պատրաստման եղանակը.

Շամպինիոնները թաց անձեռոցիկով սրբել, եթե կարիք լինի, կարող եք լվանալ, բայց հետո անպայման չորացրեք սրբիչով: Հեռացրեք սնկերի ոտիկները, գդալով փորեք միջուկը:

Եռացող ջրի մեջ եփեք ոսպը 5-7 րոպե, ջրի մեջ ավելացրեք նաև աղ:

Մանր կտրատել սոխը և բուսական յուղի մեջ տապակել 1-2 րոպե:

Թափեք ոսպի ջուրը, իսկ ոսպը լցրեք սոխով թավայի մեջ: Ավելացնել նաև կտրատած կանաչին, սխտորն ու պեստո սոուսը (կարող եք պատրաստի գնել սուպերմարկետներում):

Ըստ ճաշակի ավելացրեք նաև աղ և սև պղպեղ: Այս ամենը խառնել, վերցնել կրակի վրայից: Միջուկը պատրաստ է:

Սնկերի վրա աղ ցանեք, լցոնեք միջուկով և վրայից մի փոքր պեստո սոուս ավելացրեք:

Տեղավորեք սնկերը համապատասխան ամանի մեջ, որպեսզի դնեք նախապես 180˚ տաքացրած ջեռոցի մեջ 25-20 րոպե:

Մատուցեք ուտեստը տաք վիճակում: Բարի ախորժակ: