Ռիո-2016. Բրազիլիան՝ առաջին անգամ ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, Նեյմարը՝ եզրափակիչի հերոս (Photo)


13:30 , 21 օգոստոս, 2016

Բրազիլիայի հավաքականն առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի տղամարդկանց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Ռիո-2016-ի եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը «Մարականա» ստադիոնում մրցեց Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Բրազիլացիներից Նեյմարը բացեց հաշիվը, սակայն Մեյերը վերականգնեց հավասարությունը:

Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին բրազիլացիները: Գերմանիայի թիմից 5-րդ հարվածի ժամանակ Նիլս Պետերսենը չգրավեց դարպասը: Բրազիլացիների դարպասապահ Վեվերտոնը դարձավ սեյվի հեղինակ: Նեյմարը խփեց բրազիլացիների հաղթականը գոլը՝ 5:4:

Բրազիլիա - Գերմանիա՝ 1:1 (11մ՝ 5:4)

Նեյմար, 27 - Մաքսիմիլիան Մեյեր, 59