Պատասխան


23:59 , 18 օգոստոս, 2016

Պատասխան

Դուք 105 է՞ք ստացել։ Կամ գուցե՞ 102։

Իրականում պատասխանը 81 է։ Սխալ պատասպան ստանալը կարող է կապված լինել 2 հանգամանքի հետ։ Առաջին հերթին պետք է ուշադիր լինել և նկատել, որ 3-րդ հավասարման մեջ արևածաղիկների քանակը 2 է, իսկ վերջին հավասարման մեջ՝ 1։

Իսկ երկրորդ հանգամնաքը այն է, որ մուգ մանուշակագույն ծաղկի թերթրկների քանակը տարբերվում է։ 2 –րդ հավսարման մեջ այդ ծաղիկն ունի 5 թերթիկ և այդ ծաղիկի արժեքն է 5։ Հետևաբար յուրաքանչյուր թերթիկի արժեքը 1 է։ Վերջին հավասարման մեջ ծաղկի թերթիկնեի քանակը հավասար է 4, հետևաբար՝ այդ ծաղկի արժեքը 4 է։ Այսպիսով, վերջին հավասարումը ստացվում է 1 + 4 x 20 = 81

Եթե դուք ճիշտ էիք լուծել հավասարումը, ապա դուք չափազանց ուշադիր էք։