Իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից


11:40 , 13 փետրվար, 2013
ՊՆ մամլո խոսնակ

Հակառակորդը երեկ երեկոյան ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում նորից խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ ուշ գիշեր: Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր բարեբախտաբար չկան: ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է: Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար: