Մհեր Սեդրակյան, «բարեգործական փիառը» Ծառուկյանի մենաշնորհն է


11:38 , 13 փետրվար, 2013

100_2057Մհեր Սեդրակյանը օգնում է կարիքավոր ընտանիքի երեխաներին: Բոլորս էլ գիտենք, թե ով է Մհեր Սեդրակյանը, ինչեր է արել և ինչեր է անում: Հիմա էլ պահն օգտագործել է ու ինչ-որ բաներ է անում: Իհարկե, լավ բան է արել, սակայն հատուկ Մհեր Սեդրակյանի համար մի բան պետք է ասեմ, որ նման ընտանիքները, որոնք այսօր հազարավորներ են, այդ կարգավիճակում հասել են հենց նրա նմանների՝ օլիգարխների պատճառով: Նենց որ պարոն Սեդրակյանը, կամ ինչպես իրեն դիմում են՝ Թոխմախի Մհերը, լավ կանի՝ նախ օրինական հարկային դաշտ մտնի, հետո լավ կանի՝ քրեական տարրերից ազատվի, հետո շատ լավ կանի՝ մեղքերը քավի, իր ընկեր օլիգարխներին բացատրի, թե ինչ վատ բան է մարդկանց այդ աստիճանի հասցնելը, վերջում նոր «Բարեգործություն» անի:

Հետո բարեգործությունը, կարծեմ, Ծառուկյանի փիառ մենաշնորհն էր, ինքը տեղյա՞կ ա, որ Դուք էլ կաք «Բարեգործական փիառ» մենաշնորհի մեջ:

Իսկ վերջում, մի բան՝ մենք բոլորս լավ տեղյակ ենք, որ Դուք Ծնոտ պոկելու ցանկություն ունեք, նենց որ էսքանը:

Կից նյութն` այստեղ