Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում


10:52 , 13 փետրվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Փետրվարի 13-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Ամասիա-Աշոցք, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները:
Սելիմի լեռնանցքի եւ Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: