Քարոզարշավը խաղալիք ատրճանակներով զինված մանկական կռիվ-կռիվ խաղն է հիշեցնում


10:03 , 13 փետրվար, 2013
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Շատերը ճիշտ են, որ այս ընդդիմադիր կոչվող թեկնածուները փաստաթուղթ ներկայացնեն առողջության վերաբերյալ…
Այն քարոզարշավը, որ տանում են նրանք, ինձ հիշեցնում է մանկական բակային կռիվ-կռիվ խաղերը` «զինված» խաղալիք ատրճանակներով ու ավտոմատներով: Այդ բակային կռիվների մակարդակով էլ փորձում են լուծել Ղարաբաղի, Նախիջեւանի եւ մյուս տարածքային հարցերը…
«Պարտավոր ենք հայտարարել, որ չենք գնում շնորհավորելու» բագրատյանական կոչը եւ մյուսների հրճվանքախառը ծմլկտոցները, հետագա գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ տղայական-քուչայական պահելաձեւ…
Արդեն հայկական, ավանդական, ժխտողական կեցվածքը դարձել է իրենց ընդդիմադիր հորջորջող այրերի բնականոն տիպարը, որոնք, «սրբի» շորեր հագած, ընդիմադիր ասելով պատկերացնում են միայն իշխանություններին հայհոյելը եւ աջ ու ձախ լուտանքներ թափելը, քաջնազարական կոչերը եւ հրաման-հրովարտակներ արձակելը… 
Տո՛ մի էլ շնորհավորեք, կշնորհավորի ժողովրդի գերակշիռ, սթափ եւ խելացի դատող մեծամասնությունը:
Չնայած, ինձ թվում է՝ ճիշտ կլիներ Րաֆֆին գոնե այս անգամ ինքնուրույն, առանց սրա-նրա ազդեցության տակ ընկնելու, տարբերվեր մյուսներից, չընկներ նեոբոլշեւիկյան կարկառուն դեմքերի ազդեցության տակ եւ շնորհավորեր հաղթողին…
Մեկ է, մեր ժողովուրդը Ձեր այդ «կուտը» չի ուտի, կհիշի, որ միայն կայուն, հաստատուն, զարգացման ուղին բռնած պետությունն է իր հանգրվանը, իր ապահով Հայրենիքը` Հայաստանը…