Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն է սկսել երկրում գյուլենական շարժման ներկայացուցիչների նկատմամբ


15:00 , 17 օգոստոս, 2016
Ադրբեջանն ակտիվ գործողություններ է իրականացնում, իսկ Ղրղզստանը` ձեռնպահ մնում: Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն է սկսել երկրում գյուլենական շարժման ներկայացուցիչների նկատմամբ: Նախկինում էլ այն բավական ակտիվ էր երկրում գյուլենական կառույցների ու հաստատությունների փակման, դրանց գոծունեության դադարեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Իսկ ահա Ղրղզստանը տեղիք չի տալիս Թուրքիայի ճնշումներին ու հորդորներին: Չավուշօղլուն զգուշացրել էր Ղրղզստանին՝ այդ երկրում թուրքական հնարավոր սցենարի հավանականության կապակցությամբ և հորդորել գործողությունների անցնել երկրում գյուլենական ներկայության դեմ: Գյուլենական շարժումը Կենտրոնական Ասիայում բավական ակտիվ է և լուրջ ներկայություն ունի հենց այդ երկրում: Թուրքական իշխանամետ մամուլը Ղրղզստանին բնորոշում է որպես գյուլենականների միջինասիական ամրոց: Բավական լավ կրթական ցանց է առկա՝ մոտ 20 դպրոց և համալսարան, որոնք էլիտար ուսումնական հաստատությունների համբավ ունեն: