Արծրուն Հովհաննիսյան. «Թշնամին լռեցված է»


23:44 , 12 փետրվար, 2013

Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան ադրբեջանական մարտական դիրքերից գնդակոծվել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի և Մովսես սահմանամերձ գյուղերը:

Ինչպես Times.am-ին հաղորդեն պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, թշնամին հրադարարի ռեժիմը խախտել է երեկոյան ժամը 21:00-ին: Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ 22:30-ը: Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր, բարեբախտաբար, չկան: Ադրբեջանցիների հերթական ագրեսիան լռեցվել է պատասխան կրակով:

Ավերածությունների և պատճառված վնասների չափը կհստակեցվի առավոտյան: