Մորաքույրս զանգեց Չինարիից, գյուղացիները տագնապած են. ադրբեջանցիները նորից կրակել են տների ուղղությամբ


22:21 , 12 փետրվար, 2013

Մորաքույրս զանգեց Չինարիից, թե գյուղացիները տագնապած մտել են գետնահարկ ապաստարանները: Օրվա երկրորդ կեսին ադրբեջանցիները կրակել են բնակելի տների ուղղությամբ: Վնասվել են մեկ տուն ու մեկ ավտոմեքենա, գազատար խողովակ է պայթել: Անվտանգության նկատառումով գյուղի գազամատակարարումը դադարեցվել է: