Արցախի նախագահի խոսքը Le Journal du Parlement համացանցային ամսագրի լրագրողի կողմից կամ լավ չի ընկալվել
11:40 , 16 օգոստոս, 2016
Կարծում եմ Արցախի նախագահի խոսքը Le Journal du Parlement համացանցային ամսագրի լրագրողի կողմից կամ լավ չի ընկալվել կամ հայերենից-ֆրանսերեն թերի է թարգմանվել, քանզի անձամբ ճանաչելով Բակո Սահակյանին, խորապես համոզված եմ, որ նրա նման պետական մտածողություն ունեցող Հայ մարդը, չէր կարող <<ղարաբաղցի և հայ ժողովուրդներ>> անհեթհեթ արտահայտություն անել:
Ամբողջ հարցազրույցը կարդալուց հետո կարելի է համոզված պնդում անել, որ խոսքը գնացել է Ղարաբաղի և Հյաստանի ժողովրդի մասին: Ենթադրաբար հարցազրույցի խնդրհարույց հատվածը այսպես է եղել. «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները»:
Հ.Գ. Հայաստանցի-ղարաբաղցի ազգադավ արտահայտության հեղինակներին և անխնա տարածողներին խորհուրդ կտայի գոնե մեկ անգամ գնալ Արցախ և տեսնել, որ արցախցիները իրենց առօրյա դարդուցավերով ոչնչով չեն զիջում տավուշցիներին, շիրակցիներին կամ սյունիքցիներին: