7-ամյա Նարեկի բուժման համար 500 հազար դր. է պետք. բժիշկները 10-12 օր են տվել


21:27 , 12 փետրվար, 2013

Գիտեմ, որ մարդիկ բարի են եւ կամեցող: Նրանցից շատերն օգնել են Նարեկիս եւ հենց նրանց շնորհիվ է, որ Նարեկիս կյանքը փրկելու հույսն օրեցօր ավելանում է: 7-ամյա Նարեկս տառապում է նեյրոլեյկոզ (արյան քաղցկեղ) հիվանդությամբ: Երեխաս այժմ գտնվում է Գերմանիայում, որտեղ եւ իրականացվում է նրա բուժումը: Բժիշկներն արդեն արել են սրտի բացվածք, հիմա պատրաստվում են քիմիոթերապիայի: Այս պահին Նարեկս իրեն լավ է զգում, նշանակել են դեղեր եւ պատրաստվում են ոսկրածուծի փոխպատվաստման: Պետք է անցնի որոշակի քիմիոթերապիա, եւ ողնուղեղը լրիվ մաքրելուց հետո կարվի ոսկրածուծի փոխպատվաստումը: Ամենակարեւորն այն է, որ Նարեկիս համար ոսկրածուծի դոնորներ կան. իմ երկու աղջիկները՝ Նարեկի քույրերը: Նրանք, հայ բժիշկների ախտորոշման համաձայն, կարող են լինել դոնոր: Գերմանիայում փոխպատվաստումից առաջ բժիշները պահանջել են աղջիկներիս ներկայությւոնը, որպեսզի ևս մեկ անգամ ստուգեն և վերջնական պարզեն քույրերի ոսկրածուծի համատեղելիությունը: Աղջիկներս պետք է մեկնեն Գերմանիա, ինչի համար անհրաժեշտ է գումար՝ 500 000 դրամ: Ես դիմում եմ բոլորին, խնդրում եմ օգնել այս շատ կարևոր պահին, երբ հույս կա, որ տարիներ շարունակ մեր ընտանիքի կորսված երջանկությունը կարող ենք վերագտնել` փրկելով տղայիս կյանքը:

Նաիրա Մարտիրոսյան՝ Նարեկ Մարտիրոսյանի մայր

Գումար փոխանցել ցանկացողները կարող են փոխանցումը կատարել հետեւյալ հաշվեհամարներին. ՎՏԲ Հայաստան Բանկ
16 07 60 08 83 79 04/ARM
16 07 60 08 83 79 05/ USD
16 07 60 08 83 79 06/ EUR
16 07 60 08 83 79 07/ RU

Հաշվեհամարի պատասխանատու` Նաիրա Մարտիրոսյան (Նարեկի մայրը), հեռ. 093674778