Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց


18:01 , 12 փետրվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Փետրվարի 12-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սպիտակում, Ախուրյանում, Աշոցքում, Մարալիկում, Արթիկում, Սեւանում, Կոտայքում, Հրազդանում, Արարատում, Վայքում, Ջերմուկում եւ Մեղրիում, տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: