17:58 , 12 փետրվար, 2013
Համաձայն 1in.am-ի ծավալուն վերլուծության՝ Հովիկ Աբրահամյանը ակտիվորեն ձեռնամուխ է եղել ԲՀԿ-ի լոբբինգին։ Ճիշտ է, կոալիցիա վերադառնալու տարբերակը շատ կուրախացներ ինչպես բազմաթիվ ՀՀԿ-ականների, այնպես էլ ԲՀԿ-ականների, բայց վերին մակարդակով դեռ ոչ մի ակնհայտ շարժումներ չկան՝ Սերժը լռում է, դե իսկ ԲՀԿ-ն էլ ձեռնպահ է մնում ակնհայտ ինստիտուցիոնալ աջակցություն ցուցաբերելուց, բայց փոխարենն անում է դա անհատական մակարդակով՝ շարքային ԲՀԿ-ականից մինչև Գագիկ Ծառուկյան քողարկված սատարում են Սերժին կամ էլ գոնե չեն խանգարում։
Ըստ Առաջին լրատվականի, փոխվել է ԲՀԿ-ի հռետորիկան, բայց ոչ պահանջները՝ կոալիցիա կազմելու հարցում։ Եթե առաջ ԲՀԿ-ն գրեթե բացահայտ կերպով հայտարարում էր, որի իր նախապայմանը Տիգրան Սարգսյանի հրաժարականն է ու վարչապետի պաշտոնի համաձայնեցումն իրենց հետ, ապա հիմա արդեն վարչապետիից զատ, նման պահանջներ կան Վլադիմիր Գասպարյանի ու Գորիկ Հակոբյանի պաշտոնների նկատմամբ՝ այն տարբերությամբ, որ այս խոսակցությունները դեռ կուլուարային են ու շատ ցածրաձայն։
Հարց է առաջանում, թե ո՞րն է Հովիկ Աբրահամյանի շահագրգռվածությունը՝ ԲՀԿ-ի լոբբիզմով զբաղվելու հարցում։ Հարցն իհարկե զուտ խնամիական կապի արժևորման մեջ չէ, թեև սերտորեն փոխկապակցված է դրա հետ. բանն այն է, որ ԲՀԿ-ի պահանջները բավարարելու դեպքում հենց Հովիկ Աբրահամյանն է լինելու վարչապետի այն թեկնածուն, ով կմիավորի ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի շահերը։
Կից նյութն` այստեղ